ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 

Գլխաքանակով իշխանափոխություն

Գլխաքանակով իշխանափոխություն
02.10.2023 | 09:19

Վերջին տասնհինգ տարիներին Հայաստանի քաղաքական այբուբենում ամենից շատ հանդիպող բառերից է կրիտիկական զանգված արտահայտությունը։ Ժողովրդական պարզ լեզվով ասած դա նշանակում է գլխաքանակ, մարդկանց մեխանիկական միություն, որին ընդամենը պետք է ուղղություն տալ, ուղղորդել և նրանց ձեռքերի վրա մտնել իշխանության կաբինետներ, տոնել հաղթանակ։

Համարյա սինխրոն, միաժամանակյա բնույթով առանձին առաջնորդներ կշտամբում են հրապարակ իջած մարդկանց և հորդորում ձևավորել կրիտիկական զանգված։

Արդյոք կհաջողի՞ դա, թե՞ ո՛չ:

Վստահեցնում եմ` Հայաստանում այդ կրիտիկական զանգվածը չկա և չի՛ լինելու, իսկ դրա գալուն սպասող առաջնորդներին կհորդորեմ ընդհանրապես դուրս գալ քաղաքականությունից, որովհետեւ հաղթանակի հիմքում տեսնել մի երևույթ, որի գոյացման վրա ջանք չես դրել առնվազն քաղաքական իմպոտենցիա է։

Ինչումն է հարցը:

Ընդդիմության հիմնական սխալը դա գլխաքանակի վերաբերյալ սխալ սպասումն է և ամենից կարևորն է հետևյալ հարցը.

իսկ պե՞տք է ընդդիմությանն այդ երանելի գլխաքանակը:

Կարծում եմ` ո’չ։

Ընդդիմությունն անգրագետ, տհաս, ո՛չ փորձառու, անուսում մարդկանց կարիքը չունի։

Այդ զանգվածը ոչինչ չի գեներացնում, այն միտինգային պլանկտոն է, իր անփորձությամբ, անգրագիտության բազայով։

Իսկ ո՞վ է պահանջված:

Իշխանափոխության շարժիչ ուժն ընդդիմադիր դաշտի ուսյալ, կիրթ անձիք են, որոնք իրենց սոցիալական շերտի սահմաններում ստեղծում են քաղաքացիական բարձր գիտակցություն, որոնք իրենց օրինակով, կյանքի փորձով, գիտելիքներով իրենց շուրջը ստեղծում են իշխանական քայլերին իրապես գիտակցված հակազդեցությունը։

Երբ ընդդիմադիր հռչակված առաջնորդները կունենան իրենց կողմից դաստիարակված, գիտակից, խելացի ընտրական պրոցեսներին մասնակցած զանգված, այնժամ կգա հաջողությունը։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 2717

Մեկնաբանություններ